Jump to content

Հենան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենան (այլ կիրառումներ)

Կաղապար:Տեղեկաքարտ համայնք

Հենան, նահանգ Չինաստանում, Հուանհե և Հուայհե գետերի միջին և ստորինհոսանքների ավազանում: Տարածությունը 160 հզ. կմ քառակուսի է է, բնակչությունը՝ 50,3 մլն(1975), վարչական կենտրոնը՝ Չժենչժոու:Հենանի արևելյան մասը գտնվում է Չինական մեծհարթավայրում, նահանգի արևմտյան մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները: Գետային ցանցը խիտ է: Հենանը Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է: Հիմնական պարենային կուլտուրաներն են ցորենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդեղենը, բրինձը, պալարապտուղները: Երկու տարում հավաքում են դաշտային կուլտուրաների 3 բերք: Մշակում են նաև բամբակ, գետնընկուզ, ծխախոտ, քնջութ,թեյ: Զբաղվում են այգեգործությամբ: Համեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը: Ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը ածխի արդյունաբերությունն է: Կա մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական,ցեմենտի,թղթի արդյունաբերություն, արհեստագործական արտադրություն: Հիմնական արդիական կենտրոններն են Չժենչժոուն, Լոյանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը և այլն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։