Արևելյան Թիմոր
Արևելյան Թիմորի Դեմոկրատական Հանրապետությունը (Արևելյան Թիմոր, Թիմոր Լեշթի կամ Թիմոր Լեսթե) պետություն է Հարավարևելյան Ասիայում, որը զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը, նաև փոքր էկսկլավ (Օկուսի Ամբենո շրջանը) արևմտյան մասում և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Արևելյան Թիմորի բնակչությունը անցնում է 1 միլիոնից։ Սահմանակից է Ինդոնեզիային։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Թիմորը գտնվում է Հարավարևելյան Ասիայում։ Զբաղեցնում է Թիմոր կղզու արևելյան մասը և երկու կղզյակ՝ Ատաուրու (հյուսիսում) և Ժակու (արևելքում)։ Սահմանակից է Ինդոնեզիային։ Տարածքը 14 900 կմ է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը 1 մլն մարդ (2009 թվական)։ Բնակչության միջին խտությունը 52,3 մարդ։ Ազգային կազմ՝ մալայացիներ, չինացիներ։ Ուրբանիզացման մակարդակը 10%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթոլիկներ (90%), մուսուլմաններ, բողոքականներ, հինդուիստներ և այլք։
Պետական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետությունը գտնվում է կայացման փուլում։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Միապալատ ազգային պառլամենտ։ Մայրաքաղաքը՝ Դիլի (400 հազ. մարդ)։
Արևելյան Թիմորի զինված ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Թիմորի զինված ուժերը ստեղծվել են 2001 թվականին։ 2006 թվականին հասել են քայքայման վիճակի։ Ներկայումս գտնվում են վերականգնման փուլում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Թիմորը պատկանում է տնտեսապես թույլ զարգացած երկրների թվին։ Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են եգիպտացորեն, գարի, բրինձ, սուրճ, բանան, սոյա, մրգեր, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Կան նավանորոգման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, ձեռնարկություններ։ Արտահանում է սուրճ, փայտանյութ։ Ներմուծում է նավթամթերք, սննդամթերք, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝ Ավստրալիա, Պորտուգալիա, Ինդոնեզիա, Չինաստան։ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով 454 ԱՄՆ դոլար։ Դրամական միավորը՝ ԱՄՆ դոլար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականից օկուպացված է Ինդոնեզիայի կողմից՝ հակառակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի։ 1999 թվականին երկրում անցկացվել է հանրաքվե և բնակչության 78%-ը քվեարկել է հօգուտ անկախության։ 2002 թվականի մայիսին ՄԱԿ-ը հայտարարել է նոր անկախ պետության առաջացման մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hatutan.com/2022/04/01/domingos-soares-simu-posse-nuudar-administrador-munisipiu-atauro/
- ↑ https://www.jstor.org/stable/10.1525/as.2003.43.2.231
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ 4,0 4,1 4,2 http://timor-leste.gov.tl/?p=547&lang=en
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի երկրներ, Հեղ․ Է․ Հարությունյան։
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Թիմոր» հոդվածին։ |
|